Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Լույս» դաշինքը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Երևան՝ լույսի քաղաք» կարգախոսով

«Լույս» դաշինքը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Երևան՝ լույսի 
քաղաք» կարգախոսով

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում  տեղի ունեցավ «Լույս» դաշինքի նախընտրական գլխավոր շտաբի պաշտոնական բացումը` Երևանի ավագանու ընտրություններում դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ:

Դաշինքի՝ ավագանու թեկնածու առաջադրված Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Լույս» դաշինքը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կմասնակցի «Երևան՝ լույսի քաղաք» կարգախոսի ներքո:

«Կարգախոսը պատահական չի ընտրվել ու միայն քաղաքական կոնտեքստ չէ, որ պարունակում է: Երևանը մշտապես ջերմություն է առաջացնում: Այդ բառի մեջ ոչ միայն քաղաքական  կոնտեքստն է, այլև՝ խորհրդանշում է գիտելիքը, արդարությունը, արդյունավետությունը, և մենք հավակնում ենք հենց այդպիսի ծրագիր ներկայացնել՝ արդար և արդյունավետ կառավարվող Երևանի, որի հիմքերը կդնի պարոն Զեյնալյանը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Խաժակյանը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]