Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վալերիյ Օսիպյանը սպայական կոչումներ է շնորհել

Վալերիյ Օսիպյանը սպայական կոչումներ է շնորհել

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ոստիկանության համակարգի տարբեր ստորաբաժանումների 3 ծառայողներ առաջին սպայական ուսադիրները սեպտեմբերի 5-ին ստացան անձամբ ոստիկանության պետից։ Նրանք աչքի են ընկել բարեխիղճ և սրտացավ ծառայությամբ։ Վալերիյ Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են արդեն միջին խմբի պաշտոններում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության պետը, շնորհավորելով սպաներին, հույս հայտնեց, որ նրանք օր օրի կավելացնեն մասնագիտական գիտելիքները, ծառայությանը կվերաբերվեն ավելի սրտացավ՝ ուղենիշ ունենալով, որ հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը յուրաքանչյուր ոստիկանի խնդիրն է՝ անկախ կոչումից ու պաշտոնից։

Վալերիյ Օսիպյանը ևս մեկ անգամ փաստեց՝ իրենց աշխատանքով ոստիկանի, և, առհասարակ, համակարգի պատիվը բարձր պահող ծառայողները մշտապես գնահատվելու և խրախուսվելու են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]