Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանին շնորհվել է ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալ. խրախուսումներ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ

Դավիթ Տոնոյանին շնորհվել է ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալ. խրախուսումներ 
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ԱԻ ոլորտում մեծ ներդրում ունենալու, 2017 թվականի անտառային հրդեհների մարման աշխատանքերը համակարգելու և հմտորեն ղեկավարելու, արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, ՌԴ հետ պատշաճ մակարդակով համագործակցելու համար, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին շնորհվել է ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, երկարամյա անբասիր ծառայության, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար, ինչպես նաև ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալ շնորհվել է նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ԱԻՆ միջև համագորակցության ամրապնդման համար ու ՀՀ ԱԻ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով «Մարտական համագործակցության համար» մեդալով պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի ՄՓՎ ՃԿԿ պետ – վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Հ. Մարգարյանը: Պատվոգրեր են ստացել ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ պետ, փ/ծ մայոր Հ. Նաղդալյանը, ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա. Գրիգորյանը և աշխատակազմի առաջին բաժնի պետ Ա. Դարբինյանը:

Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանի հրամանով ՀՀ ԱԻՆ ՔՊ վարչության քաղաքացիական պաշտպանության հարցերոց կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը և մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալով:

Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ ԱԻ նախարարի հրամանով «Կանխարգելում, օգնություն, փրկություն», «Համագործակցություն հանուն փրկության», «Անվեհեր փրկարար», Լավագույն հրշեջ փրկարար մեդալներով պարգևարտվել են ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:

ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների (ԱՀ ԱԻ ) պետական ծառայության մի շարք ստորաբաժանումների սպաների մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի կապակցությամբ շնորհվել են մեդալներ:
Փրկարարներին մեդալները հանձնել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Նախարար Հ.Ռոստոմյանի հրամանով ՀՀ ԱԻՆ «Լավագույն հրշեջ փրկարար» մեդալով պարգևատրվել է ԱՀ ԱԻ պետական ծառայության ՓՈՒ վարչության հրշեջ-փրկարարական մասի 3-րդ պահակախմբի 2-րդ հրշեջ–փրկարարական ջոկի հրշեջ-փրկարար, փ/ծ ենթասպա Գևորգ Ղազարյանը:

«Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրվել են ԱՀ ԱԻ պետական ծառայության ՓՈՒ վարչության ԱԱՀՍ 4-րդ օպերատիվ խմբի 2-րդ ջոկի փրկարար, փ/ծ ենթասպա Ռաֆայել Գաբրիելյանը և ԱՀ ԱԻ պետական ծառայության Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի ՀՓՄ 4-րդ պահակախմբի հրշեջ-փրկարարական ջոկի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա Հայրապետ Շահրամանյանը:

Նախարարի այլ հրամանով ԱԻՆ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ է շնորհվել ԱՀ ԱԻ պետական ծառայության ՔՊ և ԱՀՎ շտաբի Պ և Պ բաժնի փրկարարական ծառայության գծով սպա, փ/ծ կապիտան Միքայել Ներսիսյանին և ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարկան մասի 1-ին պահակախմբի հրշեջ-փրկարարական ջոկի հրամանատար, փ/ծ ավագ լեյտենանտ Արայիկ Հակոբյանին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]