Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մենք ունենք ճկուն միտք, պետք է համադրենք այն ոտքերի հետ. Վարդան Մինասյան

Մենք ունենք ճկուն միտք, պետք է համադրենք այն ոտքերի հետ. Վարդան Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով ընտրանու ֆուտբոլիստները պետք է կարողանան համադրել ճկուն միտքը և ոտքերի ճիշտ աշխատանքը:

«Բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են, միայն այս երկու խաղերին չի մասնակցի Հրայր Մկոյանը, ով վնասվածք ունի: Կա դիսբալանս, որոշ ֆուտբոլիստներ շատ խաղաժամանկ էին ստանում, իսկ ոմանք էլ՝ քիչ: Իհարկե ուսումնասիրել ենք մեր մրցակիցներին, գիտենք ուժեղ և թույլ կողմերը: Մեզ համար շատ կարևոր է, որ հաջորդ բոլոր խաղերում մենք հաղթենք: Յուրաքանչուր միավոր կարևոր  է մեզ համար: Մենք  ունենք ճկոււն միտք, պետք է համադրենք այն ոտքերի հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը:

Մինասյանը խոսեց նաև Յուրա Մովսիսյանի մասին՝ փաստելով, որ ինքն ափսոսում է, որ Յուրան չկարողացավ միանալ հավաքականին: Մովսիսյանն առանց թիմի է և կմիանա ընտրանուն երբ ակումբ ունենա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի առաջին խաղում սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմրցի Լիխտենշտեյնի ընտրուն հետ: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]