Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Ռուսաստանին պաշտոնապես մեղադրեցին Սկրիպալների դեմ մահափորձի մեջ


ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանին պաշտոնապես մեղադրել են Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալների եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման մեջ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ գրոհի համար պատասխանատու են Ռուսաստանի հատուկ ծառայությունները: Նա նշել Է, որ հանցագործությունը կատարել են երկու ռուսաստանցիներ՝ ռուսական ռազմական հետախուզության աշխատակիցներ, որը հայտնի Է նաեւ որպես ԳՀՎ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

«Հիմնվելով հետախուզության տրամադրած տեղեկատվության վրա՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը եկավ այն եզրակացության, որ այդ երկու մարդիկ, որոնց անունները նշել են ոստիկանությունը եւ Թագավորական դատախազական ծառայությունը, ռուսական ռազմական հետախուզության ծառայողներ են»,-ասել Է նա: Բրիտանական կառավարության ղեկավարը նաեւ նշել Է, որ գործողությունն ամենայն հավանականությամբ արտոնված Է եղել Կրեմլի կողմից:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ