Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թեհրանում հաստատել են, որ Ռոուհանին կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքին

Թեհրանում հաստատել են, որ Ռոուհանին կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սեպտեմբերի վերջին կուղեւորվի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքին: Այդ մասին, ինչպես հայտնել Է IRNA գործակալությունը, սեպտեմբերի 5-ին հայտարարել Է իրանական կառավարության ղեկավարի դիվանատան ղեկավար Մահմուդ Վայեզին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռոուհանին սեպտեմբերի վերջին կուղեւորվի Նյու Յորք: Ներկայում մենք զբաղվում ենք ուղեւորության ընթացքում նախագահի գրաֆիկի մշակմամբ: Ենթադրվում Է, որ նա պետք Է հանդիպում ունենա մի քանի երկրների ղեկավարների հետ»,-ասել Է Վայեզին:

Նա նշել Է, որ Ռոուհանին, ինչպես սպասվում Է, ճառով հանդես կգա Գլխավոր ասամբլեայի նիստում: Թե ով Է ուղեկցելու քաղաքական գործչին, չի հաղորդվում:

Սեպտեմբերի 4-ին ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել Է, որ Ռոուհանին կարող Է մասնակցել Գլխավոր ասամբլեայի աշխատանքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]