Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ՀՔԾ-ի որոշման մեջ հիմնավոր փաստարկներ չգտնելու դեպքում կբողոքարկեն որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ՀՔԾ-ի որոշման մեջ հիմնավոր փաստարկներ 
չգտնելու դեպքում կբողոքարկեն որոշումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ստորագրությունը չհեռանալու մասին որպես խափանման միջոց ընտրելուն մանրամասն գնահատական կտրվի Հատուկ քննչական ծառայության որոշումը ստանալուն պես:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը:

 «Հաշվի առնելով Վերաքննիչ դատարանի որոշումն առ այն, որ առաջադրված մեղադրանքների մասով գործում է անձեռնմխելիություն, և, համապատասխանաբար, այդ առաջադրված մեղադրանքների մասով չի կարող իրականացվել քրեական հետապնդում, որն ուղղված է քրեական հետապնդման, իսկ խափանման միջոցի կիրառումը նույնպես համարվում է քրեական հետապնդման գործողություններից մեկը, նախնական կարծում ենք, որ որոշումն օրինական չէ։ Որոշումը դեռ չենք ստացել, որոշումը կտեսնենք, հետո ավելի մանրամասն գնահատական կտանք», - ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով` եթե հիմնավորված փաստարկներ չլինեն որոշման մեջ, իրենք այն կբողոքարկեն:

Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Օգոստոսի 21-ին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան, որը եռամսյա ժամկետում որոշում է վարույթ ընդունելը: ՀՀ գլխավոր դատախազությունը օգոստոսի 20-ին բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Նույն օրը, Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից նշել էին, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամբողջական որոշումը ստանալուն պես կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]