Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ուլիս»-ի նախկին մարզիչը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները  

«Ուլիս»-ի նախկին մարզիչը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուլիս» ֆուտբոլի ակումբի նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը` ըստ որի ինքը դեռևս 2015 թվականից մեղադրվում է պայմանավորված հանդիպումներ անցկացնելու և խաղադրույքներով հսկայական գումար վաստակելու մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Գագիկ Սիմոնյանը: «Դեռևս 2015 թվականին ինձ մեղադրեցին պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ: Բայց ես ոչինչ չգիտեի այդ մասին: ԱԱԾ-ում ինձ ասացին, որ թիմի ադմինիստրատոր Արա Ազարյանը խաղադրույքներ է կատարել Էդգար Պետրոսյանի մոտ ու, իբրև թե, շահույթը կիսել է ինձ հետ»,-ասաց Սիմոնյանը:

Վերջինս փաստում է, որ այդ ժամանակ «Ուլիս»-ը ֆինանսական խնդիրների պատճառով ցրվել էր և Հայաստանի առաջնությանը մասնակցում էր «Ուլիս»-ի երկրորդ թիմը: «Իմ դեմ ոչ մի ապացույց չկա: Հարցաքննության է հրավիրվել մոտ 20 ֆուտբոլիստ: Ես 2015 թվականին 6 ամիս ազատազրկվեցի, այնուհետև ինձ ազատ արձակեցին, իսկ հիմա դատական գործընթացը անտեղի հետաձգվում է»,-շեշտեց նախկին մարզիչը:

Սիմոնյանը պնդում է, որ ԱԱԾ-ն պետք է նորից քննություն սկսի այս գործի վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]