Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Թրամփը Սիրիան օգտագործում Է ԱՄՆ-ում ներքաղաքական պայքարի համար. Զարիֆ


ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վերաբերյալ հայտարարություններով լուծում Է սեփական ներքաղաքական խնդիրները: Այս կարծիքը սեպտեմբերի 5-ին հայտնել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Թրամփը փորձում Է ձուկ որսալ պղտոր ջրում, որպեսզի լուծի ներքաղաքական խնդիրները:

ԱՄՆ-ում նրա դիրքը դժվար Է կայուն համարել, եւ նա փորձում Է այդ խնդիրը փոխհատուցել Սիրիայի ժողովրդի հաշվին»,- Զարիֆի խոսքը մեջբերել Է Mehr գործակալությունը: Նախարարը կոչ Է արել ԱՄՆ-ի նախագահին՝ «մի կողմ քաշվել, որպեսզի աշխատելու հնարավորություն տրվի նրանց, ովքեր Սիրիայում պայքարում են ահաբեկիչների դեմ»: «Եթե ուրիշները չմիջամտեն, մենք ավելի արագ կլուծենք ծայրահեղականության խնդիրը երկրում»,- ասել Է նա: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ հումանիտար աղետից խուսափելու համար Սիրիայի կառավարական զորքերը, ինչպես նաեւ Իրանը եւ Ռուսաստանը պետք Է հրաժարվեն երկրի հյուսիսի Իդլիբի նահանգի ուժային ազատագրումից:

«Նախագահ Բաշար Ասադը չպետք Է անմտորեն գրոհի Իդլիբի վրա»,- գրել Է նա իր Twitter-ում: Թրամփն ընդգծել Է. «Ռուսներն ու իրանցիները հսկայական հումանիտար սխալ կգործեն, եթե մասնակցեն այդ հնարավոր մարդկային ողբերգությանը: Կարող են զոհվել հարյուրհազարավոր մարդիկ»: «Թույլ մի տվեք, որ դա տեղի ունենա»,- նշել Է ԱՄՆ-ի նախագահը: Իդլիբի նահանգը ահաբեկչական խմբավորումների վերջին պատվարն Է Սիրիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ