Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Լուսանշան» ՊՈԱԿ-ը պետբյուջե կվերադարձնի շուրջ 210 մլն դրամ

«Լուսանշան» ՊՈԱԿ-ը պետբյուջե կվերադարձնի շուրջ 210 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսանշան» ՊՈԱԿ-ը 2016-2018 թթ. արած խախտումների համար պետբյուջե է վերադարձնելու նախնական հաշվարկներով շուրջ 210 մլն դրամ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած ասուլիսում լրագրողներին այս մասին հայտնեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Լուսանշան» ՊՈԱԿ-ը 2014-2015 և 2016-2018 թ. ընթացքում երկու տնօրեն է ունեցել: 2016-2018 թթ. բոլոր խախտումների համար պետբյուջե են վերադարձնելու 210 մլն դրամ: 2014-15 թթ. համար դեռևս որևէ նորություն չունենք»,-նշեց Սանասարյանը:

ՊՎԾ պետի խոսքով` իրենք «Լուսանշան» ՊՈԱԿ-ում գործողություններն արագ են իրականացրել, որպեսզի հետքերը չվերանան:

«Լուսանշան» ՊՈԱԿ-ը ոստիկանության ենթակայության տակ էր ու լուծարման գործընթացի մեջ էր գտնվում: Այստեղ արագ արեցինք մեր գործողությունները, որպեսզի հասցնենք. հետքերը շատ չվերանան»,- նշեց նա:

Վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացրել նաև «Լուսանշան» ՊՈԱԿ-ի աշխատանքներն այժմ իրականացնող «Ուկրինվեստ» մասնավոր ընկերությունում:

«5 փողոց ենք ընտրել, որոնցից 3-ում ոչինչ արված չէր, բայց ՃՈ աշխատակիցները չարված գործը որպես արված էին ստորագրել: Այս բոլոր խախտումները վերականգնվել են: Ինքներդ տեսնում եք, որ Երևանի փողոցներն ավելի լավ են գծանշված, քան նախկինում: Այս ամենը նաև մեր գործունեության արդյունքն է:

Սանասարյանի խոսքով` կազմակերպությունը խախտումներ են կատարվել նաև թավշյա հեղափոխությունից հետո:

«Մինչև հունիս ամիսը նախնական 30-35 մլն դրամ է կազմել խախտումների գումարը: Կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2018 թ.: Հեղափոխությունից հետո նույնպես խախտումներ են արվել:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ այժմ ամփոփվում են կազմակերպության հուլիս ամսին կատարած աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]