1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրում է ՀԱԱՀ-ն և ԵՊՀ-ն

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրում է ՀԱԱՀ-ն և ԵՊՀ-ն

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տարիներ շարունակ պետական միջոցներ են վատնվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Ամենաանմխիթար վիճակներից մեկն Ագրարային համալսարանում է: Բազմաթիվ են խախտումները գնումների ու աշխատավարձերի տեսքով: Այս պահին խորացված ուսումնասիրություն է ընթանում ՀԱԱՀ-ում: Տարիներ շարունակ պետական միջոցները վատնվել են: Արդեն ունենք որոշակի արդյունքներ, բայց չեմ շտապի մանրամասնել: Ուսումնասիրման ավարտից հետո դրանց մասին կտեղեկացնենք»,- ասաց Սանասարյանը:

ՀՀ ՊՎԾ պետի խոսքով` ուսումնասիրությունները շարունակվելու են նաև Երևանի պետական համալսարանում: Դրանք կանգ էին առել ուսումնական տարվա ավարտի պատճառով:

«ԵՊՀ-ում սկսեցինք ուսումնասիրությունները, բայց, քանի որ, արձակուրդում էին համալսարանի աշխատակիցները, թողեցինք, որ հանգստանան, այլապես  իրենց արձակուրդը պետք է անցկացնեին ԵՊՀ գլխավոր մասնաշենքում: Այժմ վերադարձել են արձակուրդից, մենք բոլոր փաստաթղթերը վերցրել ենք, ուսումնասիրում ենք: Դրանց կանդրադառնանք, երբ վերջացնենք Ագրարային համալսարանում մեր աշխատանքները»,- նշեց ՊՎԾ պետը:

Դավիթ Սանասարյանն ընդգծեց, որ իրենք լինելու են բոլոր բուհերում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]