Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրազիլիայի դեսպանատունն իր երկրի անկախության օրը նշելու է հայաստանցիների հետ

Բրազիլիայի դեսպանատունն իր երկրի անկախության օրը նշելու է հայաստանցիների 
հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունն իր երկրի անկախության օրը՝ սեպտեմբերի 7-ը պատրաստվում է նշել հայաստանցիների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Մենք կազմակերպելու ենք փոքրիկ միջոցառում: Բրազիլիայի անկախության տոնը նշելու ենք հայ հասարակության հետ՝ Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում: Հրավիրված են լինելու ինչպես հայեր, այնպես էլ մեր համայնքից մարդիկ, թեև քիչ են` վեց հոգի»,-ասաց դեսպանն ու հավելեց՝ բրազիլացիները գիտեն՝ ինչպես նշել առիթները:

Նա նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները սկիզբ են առել 1919-ից, որ իրենք կարևորում են ՀՀ-ի հետ համագործակցությունը:

Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսի խոսքով՝ Հայաստանի հետ ունեն ընթացիկ ծրագրեր: Իրենք Բրազիլիայից ներդրումների համար դռներ են բացում այստեղ՝ Հայաստանում: Թե արդյունքն ինչպիսին կլինի, չգիտեն:

Սեպտեմբերի 7-ին լրանում է Բրազիլիայի անկախության 196 տարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]