Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրազիլիայի դեսպանը հեղափոխությունից հետո Հայաստանը համարում է ներդրումների համար ավելի բաց երկիր

Բրազիլիայի դեսպանը հեղափոխությունից հետո Հայաստանը համարում է ներդրումների 
համար ավելի բաց երկիր

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը հեղափոխությունից հետո Հայաստանը ներդրումների և առհասարակ աշխարհի համար ավելի բաց երկիր է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի կառավարության հետ, քանի որ լավ հարաբերութուններ ունենք հայերի հետ: Իսկ Հայաստանի կառավարությունն այն գործիքն է, որով կապվում ենք հայ ժողովրդի հետ: Հեղափոխությունն այն ուղերձն է հղում, որ Հայաստանն ավելի բաց է աշխարհի և ներդրումների առաջ: Շատերը հեղափոխության ժամանակ հետաքրքրվում էին, թե ինչպիսին է լինելու ներդրումային դաշտը, ես այդ ժամանակ չգիտեի ինչ պատասխանել, սակայն հիմա տեսնում ենք, որ կառավարությունն ավելի բաց է»,-ասաց դեսպանը:

Հայաստանն ու Բրազիլիան կնքել են երկու պայմանագիր՝ կրթական և տեխնիկական ոլորտներին վերաբերող: Դեսպանի հավաստմամբ՝ կրթականն արդեն Բրազիլիայի սենատը վավերացրել է: Դրա շրջանակում Հայաստան պետք է գան ուսուցիչներ, դասախոսներ՝ փորձի փոխանակման նպատակով: Հույս ունի, որ մյուս պայմանագրի վավերացումը տեղի կունենա մինչև մյուս ամառ:

Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը նշեց, որ ինքը՝ որպես դեսպան, իր երկրին է փոխանցում տեղեկություններ Հայաստանի ներդրումային դաշտի, տնտեսության մասին: Անդրադառնալով բրազիլահայերին՝ ասաց, որ նրանք շատ ակտիվ են եղել և շարունակում են ներդրումներ անել, նաև օգնություն են փոխանցում Հայաստանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]