1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանում թմրամոլությունը շարունակում է մնալ ամենալուրջ սոցիալական խնդիրը

Ադրբեջանում թմրամոլությունը շարունակում է մնալ ամենալուրջ սոցիալական խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հանրապետական նարկոլոգիական դիսպանսերի փոխանցմամբ՝ 2017 թ. երկրում գրանցվել է 30 հազար թմրամոլ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ երկրի սոցիալական ամենալուրջ խնդիրը համարվող թմրամոլությունն օր օրի ահագնանում է:

Հաղորդվող տվյալների համաձայն՝ ամենաշատը թմրանյութ օգտագործողները 18-25 տարեկան երիտասարդներն են, գրանցված թմրամոլների մեջ կան նաև անչափահասներ:

Նարկոլոգիական դիսպանսերի տվյալները փաստում են նաև, որ վերջին երկու տարում թմրամոլությունը լայն տարածում է ստացել կանանց հատվածում:

Ադրբեջանի թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի փոխանցմամբ` պաշտոնապես գրանցված թմրամոլներից 5-ը անչափահասներ են, 612-ը` կանայք: 2017թ. առաջին երեք ամսում Հանրապետական նարկոլոգիական կենտրոնում ստացիոնար բուժում է ստացել 833 մարդ, որոնցից 308-ը բուժում է ստացել ալկոհոլային կախվածությունից, 519-ը` թմրանյութերից կախվածությունից: Ադրբեջանում աճում է նաև երիտասարդական թմրամոլության մակարդակը` 2016թ. դրությամբ գրանցված 29 հազար 448 թմրամոլների 60-70 տոկոսը կազմում են երիտասարդները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]