1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԲԷՑ-ն առաջիկայում 140 միլիոն դրամ կվերադարձնի պետական բյուջե

ԲԷՑ-ն առաջիկայում 140 միլիոն դրամ կվերադարձնի պետական բյուջե

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ներկայացրեց Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցերում իրականացված վերահսկողության արդյունքները:

 «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նա հայտնեց, որ նախնական գնահատականներով ԲԷՑ-ում հանցակազմ պարունակող իրավիճակներ են եղել: «Առաջիկայում Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերից 140 միլիոն դրամ գումար կվերադարձնեն պետբյուջե»,- ընդգծեց Սանասարյանը։

Նա հավելեց, որ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրենը ևս պատրաստակամություն է հայտնել 100 միլիոն դրամ գումար վերադարձնել պետբյուջե: «Հենց այնպես թվեր չեմ ասում, տնօրեններն իրենք են եկել և պատրաստակամություն հայտնել այդ գումարները վերադարձնել»,- ընդգծեց Սանասարյանը։

Նա շեշտեց, որ իրենց խնդիրը ոչ թե բյուջե գումար բերելն է, այլ տեղեկությունների հիման վրա ուսումնասիրություններ անցկացնելը: «Ամենաանմխիթար վիճակներից մեկն Ագրարային համալսարանում է։ Ես հիմա թվեր չեմ ասելու, բայց կասեմ, որ բազմաթիվ են խախտումները գնումների, աշխատավարձերի տեսքով, չգիտեմ՝ ում և ինչի հիման վրա են աշխատավարձ տվել», - նշեց Դավիթ Սանասարյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]