Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Դեռ ամբողջական վերլուծություններ չկան. Արծվիկ Մինասյանը Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների՝ Հայաստանի տնտեսության վրա ազդեցության մասին


ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը անդրադարձավ հարցին, թե ինչպիսի ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանը նշեց, որ դեռ ամբողջական վերլուծություններ չկան այդ մասով:

«Բնականաբար, ազդեցություններ կարող են լինել: Դրանք պետք է հավասարակշռված ներկայացվեն, այսինքն՝ ազդեցություն թե՛ բացասական, թե՛ որոշակի հնարավորությունների ընձեռման տեսակետից: Առաջիկայում, երբ ունենանք առավել լիարժեք պատկերացում, կներկայացնենք»,-ասաց Մինասյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ