Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նադալը մոտ 5 ժամ ձգված մրցախաղից հետո դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ  

Նադալը մոտ 5 ժամ ձգված մրցախաղից հետո դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության 
կիսաեզրափակիչ

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Նադալի հակառակորդը Ավստրիան ներկայացնող Դոմինիկ Տոմն էր: 4 ժամ 49 րոպե ձգված մրցախաղում իսպանացին կամային հաղթանակ տոնեց 0:6, 6:4, 7:5, 6:7 (4:7), 7:6 (7:5) հաշվով:

ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչի ուղեգրի համար Նադալը կմրցի Արգենտինան ներկայացնող Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Խուան Մարտին դել Պոտրոյի հետ:

ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Այն համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկը (մյուս երեքը՝ Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն, Ռոլան Գարոս): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Սլոան Սթիվենսը: Մրցաշարը կեզրափակվի սեպտեմբերի 8-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]