Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում մեկնարկեց ձեռնարկատիրական կրթության և ստեղծարար ոլորտի զարգացման «Ստեղծարար միտք»  ծրագիրը

Հայաստանում մեկնարկեց ձեռնարկատիրական կրթության և ստեղծարար ոլորտի 
զարգացման «Ստեղծարար միտք»  ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկեց ձեռնարկատիրական կրթության և ստեղծարար ոլորտի զարգացման «Ստեղծարար միտք»  (Creative Spark) ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանի խոսքով` ծրագիրը հնգամյա նախաձեռնություն է, որի նպատակն է նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը` աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ՝ Հայաստանի ուսումնական  հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը:

«Ծրագրի շրջանակներում կտրամադրվի ֆինանսական աջակցություն` որը կնպաստի Միացյալ Թագավորության և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների և ստեղծարար ոլորտի հաստատությունների միջև գործընկերային կապեր հաստատելուն, ստեղծարար կենտրոնների հիմնադրամը և ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը»,- ասաց Թովմասյանը:

Ծրագրի հիմնական բաղադրիչներն են` յոթ երկրում ստեղծարար ձեռնարկատիրական 22 կենտրոնի հիմնադրում, որոնք համագործության կծավալեն Միացյալ Թագավորների համալսարանների հետ, ուսանողներին և  ստեղծարար ձեռներեցներին համապատասխան հմտությունների ուսուցանում` մտքերի և փորձի փոխանակման փուլից մինչև բիզնեսի մեկնարկում ու մտավոր սեփականության պահպանում, ինչպես նաև առցանց դասընթացների միջոցով, այդ թվում՝ զանգվածային բաց առցանց հարթակում ձեռներեցության թեմատիկ անգլերենի ուսուցանում:

«Առաջին տարվա ակնկալվող արդյունքներով՝ 10 հազար ուսանողներ, շրջանավարտներ և ձեռնարկատերեր, ովքեր կմասնակցեն հմտությունների  զարգացման ծրագրերին և 60 մարդ  կպարգևատրվի երիտասարդ ստեղծարար  ձեռնարկատերերի մրցանակով և 40 հազար ուսանող կօգտվի անգլերենի առցանց ուսումնառության դասընթացներից»,- նշեց Թովմասյանը:

Հայաստանում ստեղծարար ձեռնարկության կրթության և ստեղծարար ոլորտի զարգացման «Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Բրիտանական խորհրդի միջև համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

 Հաշվի առնելով ոլորտում Մեծ Բրիտանիայի առաջատար փորձը, «Ստեղծարար Միտք» (Creative Speak) ծրագիրը ուսանողներին հնարավորություն կընձեռնի ձեռք բերել  համապատասխան հմտություններ` բիզնես գաղափարների մշակման փուլից մինչև բիզնես ծրագրի ձևավորում և իրականացում: Երկու տարվա ընթացքում մինչև 50 հազար ֆունտ ստերլինգ կտրամադրվի յուրաքանչյուր միջազգային համագործակցության համար, որոնց համար ներկայացված հայտերը կընտրվեն բաց մրցույթի միջոցով:

Ծրագրով ակնկալվում է բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը, բարելավել ձեռնարկատիրական և անգլերենի հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ստեղծագործել և առաջ մղել սեփական բիզնեսը` միաժամանակ աջակցելով ստեղծարար ոլորտի զարգացմանը, խթանել համագործակցությունը Միացյալ Թագավորության և նշված երկրների մասնագետների միջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am