Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ֆրանսիացի դրամատուրգ Յասմինա Ռեզայի ստեղծագործությունները կներկայացվեն Հայաստանում

Ֆրանսիացի դրամատուրգ Յասմինա Ռեզայի ստեղծագործությունները կներկայացվեն 
Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում գործող «Սաթէ-Աթղը» թատերական միությունը ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանում կանցկացնի Ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Յասմինա Ռեզայի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Սաթէ-Աթղը» թատերական միության նպատակն է հայ ընթերցողին և հանդիսատեսին ճանաչելի դարձնել Ռեզայի հետաքրքիր ժառանգությունը:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային  թատրոնում  կբեմադրվի Ռեզայի «Սպանդի                Աստվածը»      պիեսը:  Ներկայացմանը ներգրավված են Նարինե Գրիգորյանը, Սերգեյ Թովմասյանը, Տաթև Հովակիմյանը և Արթուր Մանուկյանը: Բեմադրիչը  Սաթէ Խաչատրյանն է:

Նույն պիեսը կբեմադրվի նաև ֆրանսերեն և կցուցադրվի երկու անգամ՝ բացառապես ֆրանկոֆոն հանդիսատեսի համար: Պիեսի ֆրանսերեն տարբերակում ընդգրկված են հրավիրյալ դերասաններ Քիթ Ֆարքուարը (Ֆրանսիա), Մարժոլեն Օժերը (Կանադա) և Ժերալդ Բաբազյանը (Ֆրանսիա): Արտիստները կանցկացնեն նաև վարպետության  դասընթացներ  Երևանի թատրոնի  և  կինոյի  պետական  ինստիտուտում (ուսանողների համար) և Հովհաննես  Թումանյանի  անվան  պետական տիկնիկային թատրոնում (պրոֆեսիոնալ դերասանների  համար): Կդասավանդվի,  մասնավորապես.  Մայզների  տեխնիկան:

Վարպետության  դասընթացներ կլինեն նաև ֆրանսերեն ուսումնասիրողների համար՝ «Սովորել ֆրանսերեն թատրոնի միջոցով» խորագրով:

Կթարգմանվի և «Զանգակ» հրատարակչատան կողմից կհրատարակվի Յասմինա Ռեզայի վեց պիես: Գրքի շնորհանդեսը կկայանա «Զանգակ» գրատանը: Նույն վայրում կցուցադրվի նաև Ռեզայի «Արվեստ» պիեսի թատերականացված ընթերցումը, որը «Սաթէ-Աթղը» թատերական միությունը իրականացնում է «Ագորա» թատերախմբի հետ: Ռեզայի պիեսների ժողովածուի հայերեն գրքի շնորհանդեսը կկայանա նաև   Ավ. Իսահակյանի անվան  կենտրոնական  գրադարանում:

«LOFT»-ում  կցուցադրվի  Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» պիեսը, որը կբեմադրեն երեք ռեժիսորներ: Բեմադրությունն իրականացվում է «Ագորա» թատերախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և բեմադրիչ՝ Սերժ Մելիք-Հովսեփյան):

«Սաթէ-Աթղը» թատերական միությունը կմեկնի նաև Գորիս՝ «Սպանդի Աստվածը» բեմադրությունը տեղի հանդիսատեսի դատին ներկայացնելու: Ներկայացումից բացի, կլինեն նաև  վարպետության  դասընթացներ:

Միությունը  վարպետության  դասընթացներով հանդես  կգա նաև Սևանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]