Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Այծքաղն ընկել Է վագրակատվի ճանկը, բայց նրան փրկել Է բորենին. տեսանյութ


ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ականատեսները սաֆարի-բնայգում պատահականորեն նկարահանել են հետաքրքիր մի դեպք, թե ինչպես Է բորենին կարողանում ազատություն պարգեւել մահվան դատապարտված այծքաղին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել Հարավային Աֆրիկայի Քրյուգերի ազգային բնայգում: Ինչպես պնդում Է տեսանյութի հեղինակը, վագրակատուն ամբողջ առավոտյան փորձում Էր իր համար այծքաղ բռնել, բայց դա նրան չԷր հաջողվում: Սակայն, վերջապես, այծքաղներից մեկը սխալվում Է: Տեսանյութում երեւում են ծանծաղուտի մոտ կանգնած բազմաթիվ այծքաղները, եւ ինչպես Է թփերի միջից դուրս Է թռչում վագրակատուն: Այծքաղներից մեկը սայթաքում Է եւ չի կարողանում դուրս գալ ջրից, ինչի պատճառով Էլ հայտնվում Է գիշատչի ճանկերում:

Հաջող որսից հետո վագրակատուն հեռանում Է, սակայն շուտով ջրափոսի մոտ Է գալիս բորենին եւ նկատում ոչ հեռու նստած գիշատչին՝ որսը երախում: Նա որոշում Է վագրակատվից խլել այծքաղին եւ վազում Է նրա կողմը: Վերջինս, բնականաբար, պետք Է բաց թողներ զոհին, որպեսզի հնարավորություն ունենար մարտի մեջ մտնել բորենու հետ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ