Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախարարը վստահեցնում է՝ Լարսի անցակետի կուտակումներում քաղաքական ենթատեքստ չկա

Նախարարը վստահեցնում է՝ Լարսի անցակետի կուտակումներում քաղաքական 
ենթատեքստ չկա

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը վստահեցնում է՝ Լարսի անցակետի կուտակումներում քաղաքական խնդիր չկա: Հերթում հայաստանցի վարորդները 25 տոկոսն են ընդամենը, մեծ մասը՝ ռուսաստանցիները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարար Աշոտ Հակոբյանն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:

«Կուտակումների օրերին՝ ծիրանի արտահանման ժամանակ եղել ենք Վրաստանում: Իմացել ենք, որ այնտեղ են նաև ՌԴ տրանսպորտի նախարարության, մաքսային և սահմանապահ մարմինների ներկայացուցիչները, որպեսզի կարողանան համատեղ ինժեներական լուծումներ գտնել Լարսի անցակետն ընդլայնելու համար։ Հերթերը վերաբերում են ոչ միայն հայաստանցի վարորդներին, այլ բոլորին: Դրանց մեջ հայերի չափաբաժինը կազմում է մոտ 25 տոկոս: Մեծամասամբ հերթում լինում են հենց ռուսները: Ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա, մենք համոզվել ենք դրանում այդ ժամանակ»,- վստահեցրեց նախարարը:

Նրա խոսքով՝ մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ անսահմանափակ թվով անցակետեր չեն կարող կառուցվել: Դա մեր միակ ճանապարհն է: «Երբ Լարսի ճանապարհը կառուցվել է, չեն հաշվարկել, որ երրորդ երկրից՝ Թուրքիայից Վրաստանով կգնան դեպի Ռուսաստան, և որ Բաթումը կդառնա զբոսաշրջային մեծ կենտրոն: Իսկ այլընտրանքը՝ միայն բեռնափոխադրումների համար, Հարավային Օսիայի հատվածն է»,- նշեց Հակոբյանը:

 Ներկայում բանակցություններ են ընթանում ռուսաստանյան, վրացական կողմերի և շվեյցարական SGS ընկերության միջև, որպեսզի կազմակերպությունը կարողանա միջանկյալ այդ հատվածում կատարի մեր բեռնափոխադրումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]