Նիկոլ Փաշինյանը հերքում է ՀՀ նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանին տեսնելու ցանկության մասին խոսակցությունները
15:15, 4 Սեպտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աբսուրդ է որակում մամուլում շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե ինքը ՀՀ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանին:
«Եկեք աբսուրդ բաներից չխոսենք: Հայաստանի Հանրապետության նախագահն ընտրվել է այս տարվա մարտին և դեռ 7 տարի էլ պետք է պաշտոնավարի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց վարչապետը:
Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե ՀՀ վարչապետը ՀՀ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում