Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը


ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը:

«Բոլոր նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենքով խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ հնարավորություն և ցանկություն կունենան մասնակցել ընտրություններին, կմասնակցեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԱԻՆ-ի 27-ամյակին նվիրված միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Անդրադառնալով դիտարկմանը, թե քարոզարշավը դեռ չսկսված որոշ ուժեր սկսել են քարոզչական գործունեություն ծավալել՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ընտրական օրենսգիրքը քարոզարշավի ժամկետից դուրս քարոզչությունը չի արգելում: «Քարոզչությունը ամենօրյա քաղաքական գործունեություն է: Նորմալ եմ վերաբերվում ցանկացած գործունեության, որն օրենքով արգելված չէ, այնպես որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, քաղաքական գործիչ կարող է իր գաղափարները կիսել քաղաքացիների հետ»,- ասաց ՀՀ վարչապետը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ