Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը ոչ մի խնդիր չի տեսնում Շանթ Հարությունյանի մամուլի ասուլիս տալու հարցում  

ՀՀ վարչապետը ոչ մի խնդիր չի տեսնում Շանթ Հարությունյանի մամուլի ասուլիս տալու 
հարցում

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արդարադատության նախարարին, որ օրենքով սահմանված կարգով հնարավորություն ընձեռվի Շանթ Հարությունյանին մամուլի ասուլիս տալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասվն լրագրողների հետ զրույցում նշեց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե նա ցանկանում է լրագրողների հետ շփվել, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,-նշեց նա:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» ասուլիսի ժամանակ, պատասխանելով Շանթ Հարությունյանին վերաբերող հարցին, հայտարարել էր, որ քաղբանտարկյալների ազատությունն իր պաշտոնավարման պահից եղել է առաջնահերթություններից մեկը, և իրենք  գտել են այն մեխանիզմը, որով դատապարտված անձի պահման ռեժիմը փոխվում է բաց ռեժիմի:

Շանթ Հարությունյանի ընտանիքը չի պահանջում, որ Նիկոլ Փաշինյանը միջամտի դատական իշխանության աշխատանքին. նրանք նոր դատաքննություն են ակնկալում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]