1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ գլխավոր դատախազը պարգևատրել է դատախազության համակարգի մի խումբ վետերանների

ՀՀ գլխավոր դատախազը պարգևատրել է դատախազության համակարգի մի խումբ 
վետերանների

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և ՀՀ դատախազության մարմիններում երկարամյա աշխատանքի համար դատախազության մի խումբ վետերանների պարգևատրել է Հայաստանի դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հուշամեդալով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ գլխավոր դատախազությունում այդ առթիվ կազմակերպված ընդունելությանը ողջուներով ներկա մոտ երեք տասնյակ վետերաններին և հանձնելով պարգևները՝ Արթուր Դավթյանը նրանց շնորհակալություն է հայտնել երկարամյա գործունեության ընթացքում կատարած օրինակելի, բարեխիղճ և պատվախնդիր աշխատանքի, այդպիսով նաև պետականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար: 

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ դատախազների ավագ սերնդի կուտակած փորձը, լավագույն արժեքները կարևոր նախադրյալ են ժամանակակից հասարակության պահանջներին և ներկայիս մարտահրավերներին համահունչ դատախազության ֆունկիցոնալ դերակատարության վերարժևորման համար: Համակարգի հետ շփումների սերտացման, կուտակած փորձառությունը դատախազների նոր սերնդին փոխանցելու գործուն կառուցակարգերի ստեղծման տեսանկյունից Արթուր Դավթյանը կարևորեց Դատախազության վերտերանների միության ստեղծումն ու ակտիվ գործունեությունը: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ միությունն ուրույն դերակատարություն է ունեցել  Դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու աշխատանքներում, որոնց շնորհիվ հաջողվեց Հայաստանի 100-ամյա դատախազությունն արժանապատիվ կերպով ներկայացնել հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած արտերկրյա պատվիրակություններին ու միջազգային գործընկերներին: 

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ վետերանները շեշտել են, որ ուշադրությամբ հետևում են դատախազության ներկայիս գործունեությանը, հանցավորության դեմ պայքարում, իրավակարգի ամրապնդման գործում ստանձնած նշանակալի դերակատարմանը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ուժերի սահմաններում օժանդակելու համակարգին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]