Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել. Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 «Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական hայտարարության պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության մեջ։ Այնպես որ, կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևի ու սպիտակի», - ասաց վարչապետը։

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սեպտեմբերի 2-ին դաշինքի անդամների հետ հանդիպմանը ելույթի ժամանակ հայտարարությունը բուռն քննադատության էր արժանացել թե՛ հասարակության, թե՛ քաղաքական ուժերի կողմից։ « «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են»,- ասել էր Մարությանը։ 

Մարությանը ֆեյսբուքի իր էջում պարզաբանել էր, որ ամենևին անթերի չէ և կարծում է, որ կարող էր ավելի հստակ ձևակերպել խոսքը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]