Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ԱԱԾ տնօրենը կսահմանափակի հարցազրույցները

ՀՀ ԱԱԾ տնօրենը կսահմանափակի հարցազրույցները

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը համաձայն չէ կարծիքների հետ, թե վերջին շրջանում ծառայությունը հանգիստ է ու նոր բացահայտումներ չկան: ՀՀ արտակարգ իրավիճակների 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ԱԱԾ-ն ոչ թե հանգստացել է, այլ չի հրապարակում իր բացահայտումները:

«Ես ի սկզբանե ասել եմ, որ չեմ ընդունում ազգային անվտանգության ծառայության հրապարակային աշխատանքը, բայց սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր և հրապարակայնությունն էլ շատ էր: Հարգելի լրագրողներ, կամաց-կամաց սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երևալու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վանեցյանը:

Հարցին՝ գործերի մասին էլ չի ասելու, Վանեցյանը պատասխանեց. «Գործերի մասին ասելու եմ, բայց թույլատրելիի սահմաններում»:

Նա վստահեցրեց, որ դա իր որոշումն է: «Սա չի նշանակում, որ ես բաց չեմ լինելու, ուղղակի փորձելու ենք հնարավորինս սահմանափակել, որովհետև ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնն այդքան հրապարակային չպետք է լինի»,- եզրափակեց ՀՀ ԱԱԾ տնօրենը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]