Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատանի հանդիսատեսի թատրոնի նոր թատերաշրջանը կբացվի Երևանի 2800-ամյակին նվիրված «Իուարշայի սուրը» ներկայացմամբ  

Պատանի հանդիսատեսի թատրոնի նոր թատերաշրջանը կբացվի Երևանի 2800-ամյակին 
նվիրված «Իուարշայի սուրը» ներկայացմամբ

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի 89-րդ թատերաշրջանը կմեկնարկի ամերիկաբնակ հեղինակ Մարիամ Մանուկյանի (Էմմա Րաֆֆի) «Իուարշայի սուրը» ներկայացմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բեմադրության առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի խոսքով` «Իուարշայի սուրը» պիեսն ուրարտական առասպել է, որում տեղ են գտել պատմական անցյալի որոշ դրվագներ:

«Ներկայացումը կհետաքրքրի և՛ պատանիներին, և՛ ավագ սերնդի ներկայացուցիչներին: Պատրաստակամությամբ ու գիտակցմամբ ենք ստանձնել քաղաքապետարանի կողմից թատրոնին արված այս հրաշալի առաջարկը, որովհետև «Իուարշայի սուրը» նվիրվելու է մայրաքաղաքի հոբելյանին: Մեր թատրոնի դերասաններին հաջողվել է ստեղծել կենդանի, գունեղ ու դրամատիզմով հագեցած կերպարներ: Յուրատեսակ լուծումներ է առաջարկել ներկայացման բեմադրող- նկարիչ ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանը (Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչ):  Ներկայացման երաժշտության հեղինակը Վահե Գրիգորյանն է (Երևանի պետական կամերային թատրոն)»,-ասաց նա:

Գեղարվեստական ղեկավարը փաստեց, որ ներկայացումներ կլինեն նաև երեկոյան ժամերին։ «Ամռանը հանդիսատեսի դատին հանձնեցինք յուրատիպ ռեժիսորական լուծումներով երկու նոր գործ՝ «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» (բեմ.` Արթուր Սարիբեկյան) և «Փայտե մարդը» (բեմ.` Սուրեն Սաֆարյան): Թատրոն հրավիրված բեմադրիչներն ու դերասանները մեծ ոգևորությամբ են աշխատել, ինչը հաճելի փաստ է: Այժմ թատրոնում նոր ներկայացման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հրաչյա Գասպարյանի բեմադրությամբ բեմ կբարձրանա «Մատնաչափիկը» հեքիաթը: Ընթացքի մեջ են Եժի Յուրանդոտի «Իններորդ բարեպաշտը» (բեմ.՝ Դավիթ Հարությունյան) պիեսի բեմադրական աշխատանքները: Ընթացքում է նաև Ջոն Օսբորնի հայտնի «Ետ նայիր զայրացած» պիեսի  արտահերթ բեմադրությունը, որի բեմադրիչը ՊՀԹ-ի դերասան Իշխան Ղարիբյանն է:

ՊՀԹ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանի հեղինակած բեմականացումները (Նար-Դոսի և Ա. Բակունցի պատմվածաշարերի հիման վրա) արդեն իսկ փոխանցվել են հրավիրված երիտասարդ բեմադրիչներին:

Հաջորդ տարվա անելիքների մեջ է ներառված Րաֆֆու «Խենթը» դրամայի նոր բեմական տարբերակը (բեմականացման հեղինակ՝ Սուրեն Հարությունյան)»,-եզրափակեց Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]