Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Ադրբեջանի պետական պարտքը գերազանցել է 10 մլրդ դոլարը  


ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հաշվիչ պալատի «2018 թ. հունվար-հունիս ամիսների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծությունը և բյուջեի չափորոշիչները» փաստաթղթի համաձայն՝ երկրի պետական պարտքը գերազանցել է 10 մլրդ դոլարը:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

 Փաստաթուղթը ներառում է Ադրբեջանի արտաքին և ներքին պարտքերի վիճակագրությունը:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ հուլիսի սկզբին միայն Ադրբեջանի վարկային համաձայնագրերի հիման վրա օգտագործված վարկերի գծով արտաքին պարտքը կազմել է 9,5 մլրդ դոլար:

2018 թ. 6 ամսում այս երկրի արտաքին պարտքն աճել է 1,1 տոկոսով:

 Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է մոտակա երեք տարում նվազեցնել պետական բյուջեի ծավալը: Դա կանխատեսվում է այդ երկրի նախագահի`«Ադրբեջանի պետբյուջեի կառավարման վերաբերյալ միջին եւ երկար ժամկետի համար ռազմավարության» հաստատման մասին հրամանագրով, ըստ որի 2019 թվականին պետբյուջեի եկամուտները պետք է կազմեն 18 մլրդ 790,7 մլն մանաթ, ծախսերը` 18 մլրդ 919,7 մլն մանաթ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ