Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփն Ասադից պահանջել Է հրաժարվել Իդլիբի վրա գրոհից

Թրամփն Ասադից պահանջել Է հրաժարվել Իդլիբի վրա գրոհից

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հումանիտար աղետից խուսափելու համար Սիրիայի կառավարական զորքերը, ինչպես նաեւ Իրանը եւ Ռուսաստանը պետք Է հրաժարվեն երկրի հյուսիսի Իդլիբի նահանգի ուժային ազատագրումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նախագահ Բաշար Ասադը չպետք Է անմտորեն գրոհի Իդլիբի վրա»,- գրել Է նա իր Twitter-ում:
Թրամփն ընդգծել Է. «Ռուսներն ու իրանցիները հսկայական հումանիտար սխալ կգործեն, եթե մասնակցեն այդ հնարավոր մարդկային ողբերգությանը: Կարող են զոհվել հարյուրհազարավոր մարդիկ»:
«Թույլ մի տվեք, որ դա տեղի ունենա»,- նշել Է ԱՄՆ-ի նախագահը:
Իդլիբի նահանգը ահաբեկչական խմբավորումների վերջին պատվարն Է Սիրիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]