1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արագածոտնի նախկին մարզպետը կասկածվում է պետական միջոցների խոշոր չափերի հափշտակության մեջ. ոստիկանություն

Արագածոտնի նախկին մարզպետը կասկածվում է պետական միջոցների խոշոր չափերի 
հափշտակության մեջ. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՕգոստոսի 23-ին ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ 2015թ․ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի՝ շուրջ 30,000,000 դրամ արժեքով ջրագծի կառուցման ընթացքում չարաշահումներ են եղել։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2015թ․ սեպտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետարանի և «Գրէդշին» ՍՊ ընկերության միջև կնքվել է 29․100․000 դրամի շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանագիր։ 4 օր հետո, մարզպետի կարգադրությամբ ձևավորվել է շինարարական օբյեկտների աշխատանքին հետևող հանձնաժողով։

Նախնական տվյալներով՝ որոշ ժամանակ անց «Գրէդշին» ընկերության տնօրինությունը իրականությանը չհամապատասխանող հավելագրումներ կատարելով՝ պատրաստել է շինարարական աշխատանքները ավարտելու վերաբերյալ կեղծ ավարտական ակտ։ Մարզպետը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հորդորել է հանձնաժողովի նախագահին ու անդամներին՝ հաստատել ավարտական ակտը։

Ապա, 2016 թ․ հունվարի 21-ին մարզպետն ինքն է ստորագրությամբ հաստատել հանձնաժողովի նախագահի և որոշ անդամների չստորագրած, որոշ անդամների կեղծ ստորագրությամբ կամ համայնքի ղեկավարի պարտադրանքով ստորագրված ավարտական ակտը։ Արդյունքում՝ «Գրէդշին» ընկերությունը յուրացրել է 10․660․000 դրամ։
Առանձնապես խոշոր չափի գումար յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և էական վնաս առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Քննությունը շարունակվում է։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]