1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գործարկել է «Նոր Ավան» թվայնացված մասնաճյուղը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գործարկել է «Նոր Ավան» թվայնացված մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Երևանի Ծարավ Աղբյուրի 55/15  հասցեում գործարկել է «Նոր Ավան» թվայնացված մասնաճյուղը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից,  նոր, թվայնացված մասնաճյուղում հաճախորդները կարող են ինքնուրույն գրանցվել ACBA Online և ACBA Mobile անվճար համակարգերում, իրենց հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ ստանալ օնլայն խորհրդատվություն։ Գումարի կանխիկացման ու արտարժույթի փոխարկման սարքերը հասանելի են  24/7 ռեժիմով:

«Մասնաճյուղում ինքնասպասարկման միջոցով իրականացնելու ենք մանրածախ սպասարկմանն ուղղված բոլոր գործարքները։ Քայլ առ քայլ նորագույն տեխնոլոգիաներով հաճախորդներին մոտեցնում ենք ամբողջական ինքնասպասարկման։  Բիզնեսի թվայնացումը բանկի համար գերակա ուղղություն է: «Նոր Ավան» մասնաճյուղի տեղը պատահական չենք ընտրել՝ այս թաղամասում հիմնականում երիտասարդ ընտանիքներ են ապրում. համոզված ենք, որ նրանց համար մեր մոտեցումները առավել հոգեհարազատ են։ «Նոր Ավան»-ի փորձը կիրառելու ենք նաև մեր մյուս մասնաճյուղերում», - իր խոսքում նշեց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Մասնաճյուղի բացման կապակցությամբ մեկնարկել է  #myacbabank արշավը, որի մանրամասներին կարող եք  ծանոթանալ այստեղ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]