Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկացի հայտնի ոսկերիչը նշել Է գլխավոր թրենդները նշանադրության մատանիների դիզայնում

Ամերիկացի հայտնի ոսկերիչը նշել Է գլխավոր թրենդները նշանադրության մատանիների դիզայնում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ոսկերիչ եւ զարդերի համանուն բրենդի ղեկավար Ջեյմս Ալենը նշել Է գլխավոր թրենդները նշանադրության մատանիների դիզայնում:

Նրա խոսքը մեջբերել Է The Sun-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 2018 թվականին ամենապահանջվածը դարձել Է քառակուսու ձեւ ունեցող եռաքար մատանին՝ նման այն մատանուն, որն արքայազն Հարրին նշանադրության օրը նվիրել Է Մեգան Մարքլին:

Սակայն, ոսկերիչի կարծիքով, 2019 թվականին զարդի մոդան կփոխվի: Հատկապես տարածում կստանան երեք նոր տիպի մատանիներ: Առաջինը՝ կրկնակի մատանին Է, որը կարող Է համալրվել ցանկացած թանկարժեք քարով: Երկրորդ baguette ring-ն Է, մատանի, որը զարդարված Է մեկ կամ մի քանի ոչ մեծ չափի ուղղանկյունաձեւ քարերով: Վերջապես, east-west ձեւը, որը նախատեսում Է մատանու վրա քարի ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական տեղադրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]