Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը յուրօրինակ է համարում

Նախագահ Արմեն Սարգսյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը յուրօրինակ է համարում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատանքը բարձր է գնահատում ու այն յուրօրինակ դպրոց է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահը նման կարծիք հայտնեց կրթահամալիրում կատարած շրջայցից հետո:

«Ես աշխարհի շատ երկրներում եմ եղել, շատ դպրոցներ եմ տեսել, բայց այսպիսին չեմ տեսել: 1989-ից սկսած միշտ ծրագրում, մտածում էի, որ անպայման կգամ այս կրթահամալիր և վերջապես դա արեցի: Այս դպրոցը մինիմումից մաքսիմում արդյունք է: Դպրոցի պատերը շքեղ չեն, մարմարից չեն, բայց այն ամենը, ինչ ես այսօր տեսա, շատ բնական էր, ներդաշնակ»,-ասաց նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա կարծիքով, կրթահամալիրը փայլուն օրինակ է նրա, որ եթե ցանկացած մեկը իսկապես հավատում է ինչ-որ բանի, ունի ծրագիր, տեսլական և պատրաստ է իր կյանքը, ժամանակն ու եռանդը ներդնել այն իրականություն դարձնելու, ապա դա անպայման մի օր իրականություն կդառնա:

«Դուք ապրում եք մի տեղ, մի քաղաքում, որտեղ կա շատ յուրօրինակ դպրոց»,-ասաց նախագահն ու մաղթեց, որ սաները շարունակեն այն գործը, որը սկսել են ուսուցիչները, և այդպիսի դպրոցները շատանան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]