Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արծվիկ Մինասյանն Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերջնական լուծման հասնելու համար ակնկալում է փոխադարձ ընկալում

Արծվիկ Մինասյանն Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերջնական լուծման 
հասնելու համար ակնկալում է փոխադարձ ընկալում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակին: Սեպտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նախարարն ընդգծեց, որ հանքարդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի պահպանությունը պետք է լինի առաջնահերթություն: «Ես սա ոչ միայն գերառաջնահերթություն եմ համարում, այլ նաև չափազանց սկզբունքային խնդիր: Բայց դա չի նշանակում, որ մենք հավասարակշռված մոտեցումը պետք է խախտենք: Ես՝ որպես տնտեսական զարգացման, ներդրումների նախարար, կարող եմ ասել, որ, այո, անհրաժեշտ է համոզվել՝ որքանով է ազդեցությունը էական, որպեսզի գործընթացը շարունակվի: Բայց մյուս կողմից՝ մենք չպետք է մոռանանք, որ տնտեսավարող սուբյեկտները, որոնք կատարել են ներդրումներ և շարունակում են դրական սպասելիքներ ունենալ, չհիմնավորված կամ սուբյեկտիվ վարքով պայմանավորված վնասներ չպետք է կրեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նա հիշեցրեց, որ քրեական գործ է հարուցված և հավելեց՝ եթե այդ քրեական գործով ապացուցվի, որ թաքցված է եղել տեղեկատվություն շրջակա միջավայրի վրա ազդեցության առումով, որն անտեսվել է որոշակի գործողություններ իրականացնելու թույլտվությունը տրամադրելուց, սա միանշանակ դատապարտելի է: «Ես համոզված եմ, որ «Լիդիան Արմենիա»-ի ղեկավարությունը և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության բաժնետերերը իրենք շահագրգռված կլինեն նման երևույթները բացառելու ուղղությամբ: Սրա համար պահանջվում է ժամանակ, հետևաբար այս իրավիճակից միակ ելքը, իմ կարծիքով, երկխոսությունն ու համատեղ քննարկումներն են: Ամենակարևորն այն է, որ կառավարությունը երբեք չպետք է հայտնվի մի վիճակում, որ սուբյեկտիվ վարքագծի պատճառով կասեցնի այս կամ այն ծրագիրը: Չկա նման միտում, չկա այդպիսի ցանկություն: Ես համոզված եմ, որ որևէ մեկը մտածում է, թե մեր կառավարությունն այդ սկզբունքով է գնում»,- մանրամասնեց Մինասյանը:

Նա համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այն առումով, որ ցանկացած որոշում պետք է կայացվի անառարկելի փաստերի հիման վրա: «Ես ակնկալում եմ փոխադարձ ընկալում, որպեսզի հարցին վերջնական լուծում տրվի»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]