Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանը 60 մլրդ դոլար կհատկացնի Աֆրիկայի զարգացմանը

Չինաստանը 60 մլրդ դոլար կհատկացնի Աֆրիկայի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը որպես ֆինանսական օգնություն 60 մլրդ դոլար կհատկացնի Աֆրիկային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:
«Չինաստանը պատրաստ Է որպես աջակցություն 60 մլրդ դոլար տրամադրել Աֆրիկային պետական օգնության, ֆինանսական ինստիտուտների ու ձեռնարկությունների ներդրումների տեսքով»,-ասել Է Ցզինպաինը՝ ելույթ ունենալով «Չինաստան-Աֆրիկա» համագործակցության ֆորումի գագաթնաժողովի բացմանը:
Մասնավորապես, այդ 60 մլրդ դոլարից 15 միլիարդը կհատկացվի որպես անհատույց օգնություն, անտոկոս փոխառություններ եւ արտոնյալ վարկեր, ստեղծվել Է վարկային ֆոնդ՝ 20 մլրդ դոլար ծավալով: Բացի այդ, կստեղծվի 10 մլրդ դոլար ծավալով զարգացման նախագծերի վարկավորման հատուկ հիմնադրամ եւ 5 մլրդ դոլարի չափով հատուկ հիմնադրամ՝ Աֆրիկայի ներմուծական առեւտրի ֆինանսավորման համար: Հաջորդ երեք տարում չինական ընկերությունները Աֆրիկայում կներդնեն առնվազն 10 մլրդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]