Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միջազգային հարաբերությունները քաոսի շրջան են ապրում. Մոգերինի

Միջազգային հարաբերությունները քաոսի շրջան են ապրում. Մոգերինի

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հարաբերությունների համակարգը քաոսի ժամանակաշրջան Է ապրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Ամբողջ աշխարհը քաոսի ժամանակաշրջան Է ապրում: Հարցն այն Է, թե արդյոք դա ժամանակավոր երեւույթ Է, թե երկարաժամկետ միտում»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով ԵՄ-ի երկրների դեսպանների խորհրդաժողովում:
Մոգերինիի խոսքով՝ այն իրավիճակում, երբ միջազգային հարաբերություններում մուլտիլատերալիզմից հեռանալու միտում Է դիտվում դեպի երկրների եւ նրանց ղեկավարների միջեւ երկկողմ հարաբերություններ, ԵՄ-ի խնդիրը աջակցությունն Է կոլեկտիվ համագործակցության պրակտիկային, բազմաբեւեռ եւ արդար աշխարհի պահպանումը, որն այսօր «մասնատված Է ազդեցության ոլորտների»:
«Մեր խնդիրն Է՝ լինել հանգուցային գլոբալ խաղորդ: Մենք պատրաստ ենք դրան»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]