Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է զբոսաշրջիկների թվի աճ

Տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է զբոսաշրջիկների թվի աճ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստան է այցելել 685 հազար 970 զբոսաշրջիկ:

 Սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 10.2 տոկոս: Զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 610 հազար 900 մարդ: Աճը կազմում է 7.1 տոկոս: Ժամանած ու մեկնած զբոսաշրջիկների տարբերությունը կազմել է շուրջ 75 հազար մարդ: Նախորդ տարի այս ցուցանիշը 52 հազար էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը:

Նախարարը հավելեց, որ զբոսաշրջիկների շուրջ 27.1 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, որը նախորդ տարվա նկատմամբ 17.4 տոկոսի աճ է արձանագրել: «Զբոսաշրջիկների 24 տոկոսը Հայաստան է այցելել Եվրոպական Միության անդամ երկրներից: Աճն այս դեպքում կազմել է 43.3 տոկոս: Այլ երկրներին բաժին է ընկնում Հայաստան այցելած զբոսաշրջիկների 48.9 տոկոսը, աճը կազմել է 8.1 տոկոս»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը:

17.1 տոկոսով աճ է արձանագրվել ներքին զբոսաշրջության առումով: Ներքին զբոսաշրջության կառուցվածքում 69.9 տոկոսը բաժին է ընկել հանգստին և ժամանցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]