Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրանի ԱԳ նախարարը ժամանել Է Դամասկոս՝ բանակցելու Սիրիայի նախագահի հետ

Իրանի ԱԳ նախարարը ժամանել Է Դամասկոս՝ բանակցելու Սիրիայի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 3-ին ժամանել Է Դամասկոս՝ բանակցելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ հանրապետության իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ: Այդ մաին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ գլխավորելով քաղաքական պատվիրակությունը, Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմի պաշտոնական հրավերով ժամանել Է Դամասկոս՝ բանակցելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ երկրի վարչապետ Իմադ Խամիսի հետ»,- ասված Է Իրանի ԱԳ նախարարության՝ Soroush մեսենջերում զետեղված հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ Սիրիայի իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում Զարիֆը կքննարկի Սիրիայի իրադրությունը եւ երկկողմ հարաբերությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]