Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռիո դե Ժանեյրոյում այրվել Է Բրազիլիայի Ազգային թանգարանը

Ռիո դե Ժանեյրոյում այրվել Է Բրազիլիայի Ազգային թանգարանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հրդեհի հետեւանքով ամբողջովին այրվել Է Ազգային թանգարանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Globo թերթը:
Կրակը բռնկել Է սեպտեմբերի 2-ի երեկոյան: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Բռնկման պատճառը դեռեւս չի պարզվել:
«Կորցրել ենք 200 տարվա աշխատանքը, հետազոտություններն ու գիտելիքները»,- գրել Է Բրազիլիայի նախագահ Միշել Տիմերը Twitter-ում:
Թանգարանում պահվում Էր ավելի քան 20 մլն ցուցանմուշ: Այն հիմնվել Էր 1818 թվականին Պորտուգալիայի թագավոր Ժուան Վեցերորդի կողմից: Թանգարանում ներկայացված Էր կենդանիների, հանքանյութերի, պեղածո իրերի, մումիաների, հնդկական ամանեղենի՝ Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների խոշորագույն հավաքածուներից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]