Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը ստուգելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ

Էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը ստուգելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետը անդրադարձել է գազի և Էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հնարավորության մասին հարցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում,  պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք  նախատեսվում է ՀՀ կառավարության կողմից գազի և էլէկտրէներգիայի սակագների նվազեցում, վարչապետը հիշեցրեց, որ այդ առումով սոցիալական որոշակի խմբերի համար գազի և էլեկտաէներգիայի սակագնի իջեցում արդեն իսկ եղել է. բացի այդ, աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը ուսւմնասիրելու աշխատանքներով:

Վարչապետը նշեց, որ էներգետիկ համակարգում կան մի շարք խնդիրներ, որոնք լուծման կարիիք ունեն:

«Երկու օր առաջ  ինձ զեկուցեցին, որ հայկական ատոմակայանում 500 աշխատող կա, որոնք հավելյալ հաստիքներ են: Այսինքն՝ այդքան հաստիք, որոնց անհրաժեշտությունը չկա , բայց մարդիկ աշխատում են և ստանում աշխատավարձ, որը էլեկտրաէներգիայի սակագնի վրա 3 միլիարդ դրամի  ճնշում է: Արդյոք մենք պատրաստվում ենք  այդ 500 աշխատողներին գրչի մի հարվածով աշխատանքից ազատել: Իհարկե, ոչ: Դա էլ իր հերթին սոցիալական խնդիրներ կառաջացնի, և մենք պետք է աշխատաշուկայում տնտեսության մեջ իրավիճակը այնպես փոխենք, որ մի խնդիրը լուծելիս ուրիշ խնդիր չառաջացնենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ գազի և էլէկտրաէնէրգիայի սակագինը պետք է լինի ոչ թե թանկ կամ էժան, այլ արդյունավետ: «Մենք պետք է ունենանք գազի և էլեկտրաէներգիայի արդյունավետ սակագին, սակագին, որը ձևավորվել է շուկայական արդյունավետ տրամաբանության շրջանակում»,- նշեց ՀՀ վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]