Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեր վերջնական նպատակն ամբողջական հայկական պետություն ունենալու երազանքն իրականություն դարձնելն է. Աշոտ Ղուլյան

Մեր վերջնական նպատակն ամբողջական հայկական պետություն ունենալու երազանքն 
իրականություն դարձնելն է. Աշոտ Ղուլյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվել է շատ կարևոր որոշում՝ պահպանելու հայի ինքնությունը պատմական հայկական Արցախում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Ազգային  ժողովի    նախագահ   Աշոտ  Ղուլյանը նշել է, որ    հայ   ժողովուրդը   կարողացել  է   համախմբվել   և  1988  թվականի  հայկական  ազգային  ուժերն  ուղղորդել ազատության  ու  անկախության   պայքարին:

«Կարծում  եմ՝    տարեցտարի  մենք   ազգովի  պետք   է   ավելի    ամուր   լինենք,  հաստատակամ  ու  անզիջում՝  անառիկ   պահելով  մեր  սահմաններն  ու   պետականությունը: Մեր   վերջնական  նպատակը  մեծ  ու  հզոր   ամբողջական      հայկական    պետություն   ունենալու  երազանքն    իրականություն  դարձնելն    է»,- ավելացրել  է Ղուլյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]