Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ

Բակո Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԼՂՀ հռչակման 27-րդ 
տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Պետական բարձր պարգեւներով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, ազատամարտիկներ, մի խումբ պետական եւ հասարակական գործիչներ, բարերարներ, տնտեսության, առողջապահության, կրթության եւ մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ:

Իր ելույթում Նախագահը նշել է, որ այսօր Արցախը Մայր Հայաստանի եւ Սփյուռքի հետ միասին վստահ քայլերով ընթանում է ազատ, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով՝ ընդգծելով, որ այս բոլոր տարիների ընթացքում առաջին հերթին հուսալիորեն ապահովվել է պետության եւ ժողովրդի պաշտպանունակությունն ու անվտանգությունը, լուծվել են շատ ու շատ խնդիրներ պետական մարմինների ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման, տնտեսության տարբեր ոլորտների զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ:

Խոսելով անելիքների մասին՝ Բակո Սահակյանը նշել է, որ ժամանակը ներկայացնում է նոր պահանջներ եւ կարեւորագույն խնդիրներ՝ վստահություն հայտնելով, որ պետության կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները դրանք արդյունավետորեն լուծելու ուղղությամբ: «Այդ վստահության հիմքում ընկած է մեր ժողովրդի անսասան կամքը, ցանկացած դժվարություն հաղթահարելու եւ իր ճակատագրի տերը լինելու պատրաստակամությունը»,- շեշտել է Նախագահ Սահակյանը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]