Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները կքննարկեն Ղարաբաղյան 
հակամարտության կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 1-ին կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իհարկե, այսօր մենք կքննարկենք նաև Ղարաբաղյան հակամարտության և տարածաշրջանի հետ կապված հարցեր: Օրակարգը բավական լայն է»,- ասել է Ալիևը Պուտինի հետ հանդիպման ընթացքում:

Նա վստահություն է հայտնել, որ հանդիպումը երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նոր թափ կհաղորդի:

Ադրբեջանի նախագահն ընդգծել է նաև երկու պետությունների տնտեսության դրական միտումները:

«Մենք գոհ ենք բոլոր ոլորտներում մեր կապերի զարգացման աստիճանով: Հարաբերությունները ամբողջապես և շատ արդյունավետ են զարգանում: Դուք ընդգծեցիք առևտրաշրջանառության աճը, որը խոսում է երկու երկրների տնտեսության դրական միտումներ մասին, ինչպես նաև այն մասին, որ մեծ տնտեսական համագործակցության մեծ հեռանկար կա: Վստահ եմ, որ առևտրաշրջանառությունը կշարունակի աճել նաև հաջորդ տարիների ընթացքում»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]