Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ որոշում պետք է կայացնի ժողովուրդը. Արմեն Սարգսյան

Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ որոշում պետք է կայացնի 
ժողովուրդը. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ որոշում պետք է կայացնի ժողովուրդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ չմեկնաբանելով  սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

«Նախագահի խնդիրը չէ՝ մեկնաբանել քաղաքական, պետական գործիչների հայտարարությունները: Եթե Սահմանադրությանն ու մեր պետականությանը վտանգ սպառնա, այդ ժամանակ ես  ելույթ կունենամ, բայց վտանգ չեմ տեսնում: Ճանապարհներ փնտրելը, կարծիք արտահայտելը, խոսակցությունները՝ բնականոն իրավիճակ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նշեց նախագահը և հավելեց, որ իր դերն այն է, որ չհարի որևէ կուսակցության, գաղափարախոսության և իր մեջ, որպես անհատ, կրի արժեքներ՝ պետություն, անկախություն և Սահմանադրություն:

Օգոստոսի 17-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում, իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]