Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող անձինք ձերբակալվել են

Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող անձինք ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իրավապահ մարմինները ձերբակալել են հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` հղում անելով Դոնեցկի ուժային համակարգի աղբյուրին:

«Ձերբակալվել է մի քանի հոգի` ուկրաինացի դիվերսանտներ ու նրանց հետ փոխկապակցված անձինք, ովքեր կասկածվում են հանրապետության ղեկավարի սպանությանն առնչություն ունենալու մեջ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հայտնել է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Դոնեցկի Բոգդան Խմելնիցկու պողոտայում: Այդ ընթացքում փողոցի երթևեկությունը դադարեցվել է: Կասկածյալներին ձերբակալել են մեքենայի մեջ»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ նշվել էր, որ օգոստոսի 31-ին Դոնեցկի «Սեպար» սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել առնվազն երեք մարդ: Դոնեցկի Հանրապետության ղեկավարության աղբյուրն «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ պայթյունի հետևանքով Զախարչենկոն մահացու վիրավորվել է, տուժել է ֆինանսների նախարար Ալեքսանդր Տիմոֆեևը: Դոնեցկի հանրապետության ղեկավարի սպանության մասին լուրը հաստատել է Հանրապետության ժողովրդական խորհրդի պատգամավոր Վլադիսլավ Բերդիչևսկին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]