Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեպտեմբերի 1-ին Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Արմավիրում

Սեպտեմբերի 1-ին Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Արմավիրում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին բաց դաս կվարի Արմավիրի մարզի դպրոցներից մեկում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Խնդրել եմ, որպեսզի Արմավիրի մարզում որևէ դպրոց ինձ ասեն` գնալու համար: Արմավիրն այս տարի համընդհանուր ներառման է անցնում: Կտեսնեմ, թե ինչպես է այդ պրոցեսն ընթանում, նաև տեղի դպրոցում բաց դաս կանցկացնեմ, որին կմասնակցեն բոլորը, ովքեր այնտեղ կլինեն»,- ասաց Հարությունյանը:

Նախարարն աշակերտներին կպատմի իր ղեկավարած գերատեսչության մասին:

«Կպատմեմ նախարարության գործունեության մասին: Գուցե, մեր գործունեությունից ինչ-որ հետաքրքիր դրվագներ»,-  հավելեց նախարարը:

Օգոստոսի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացրել էին, որ նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի հանրակրթական դպրոցներից մեկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]