Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա գտնվեց Հովհաննես Զարդարյանի 100-ամյակին  նվիրված ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա գտնվեց Հովհաննես Զարդարյանի 100-ամյակին 
 նվիրված ցուցահանդեսի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանի 100-ամյակին նվիրված «Ակունք» ցուցահանդեսի բացման արարողությունը: Նկարչին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Դժվար է գտնել այնպիսի բառ, որ նկարագրենք Հովհաննես Զարդարյանի ներդրումը հայ արվեստի, մշակույթի և գեղանկարչության մեջ: Եթե ես հիմա մտածեմ` գտնել ճիշտ բառը, չեմ նկարագրի, թե որակական կամ մշակույթի իմաստով ինչ ներդրում է ունեցել, այլ կասեմ, որ այդ ներդրումը հսկայական է:Անձամբ մի քանի անգամ հանդիպել եմ մեծ վարպետին: Նա իսկապես ակադեմիկոս էր, ոչ միայն նրանով, որ Խորհրդային միության գեղարվեստի ակադեմիայի անդամ էր, այլ նաև իր ոճով, հետազոտական արվեստագետի իր տեսակով իսկապես  ժամանակակից արվեստի ակադեմիկոս էր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նկարչի դուստր Անահիտ Զարդարյանի խոսքով` Հովհաննես Զարդարյանի կերպարը ոչ ամբողջական ցուցահանդեսներով բացահայտելն անհնար է:

«Այստեղ ներկայացված են Զարդարյանի իմպրեսիոնիստական շրջանի ստեղծագործությունները: Նա շատ բազմաշերտ և խորը նկարիչ էր, և առանձին նկարների ցուցահանդեսներով նրան ամբողջովին բացահայտել հնարավոր չէ»,- ընդգծեց Անահիտ Զարդարյանը:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն անուրանալի է համարում Հովհաննես Զարդարյանի ավանդը հայ արվեստի մեջ:

«Իմ սերունդը երախտապարտ է նրան, որովհետև նա բարձունք էր, որին ձգտում էինք հասնել: Հասկանում էինք, որ պետք է սիրել արվեստն այնպես, ինչպես սիրել է Հովհաննես Զարդարյանը: 100-ամյա պատմություն ունեցող այս ստեղծագործողը կմնա ևս բազմաթիվ հարյուրամյակներ»,- նշեց ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Սեպտեմբերի 5-ին ամբողջական ցուցահանդեսը կբացվի Հայաստանի ազգային պատկերասրահում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]