1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի անվտանգության ապահովման գործում ռուսական ռազմաբազայի դերը շատ մեծ է. Շարմազանով

Հայաստանի անվտանգության ապահովման գործում ռուսական ռազմաբազայի դերը 
շատ մեծ է. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, նշել, որ երկուստեք հարաբերությունները պետք է զարգանան բոլոր ուղղություններով։

«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բխում են մեր ընդհանուր քրիստոնեական եւ ավանդական արժեքային համակարգերից»,- ասել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ այսօր վտանգված են այդ համակարգերը։

«Մենք պետք է համատեղ ուժերով պաշտպանենք դրանք։ Անհրաժեշտության դեպքում հանդես եմ գալու օրենսդրական նախաձեռնություններով»,-նշել է Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Երեւանում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ նվիրված Կուրսկի եւ Ստալինգրադի ճակատամարտերի 75-ամյակներին։

«Դրանք ճակատամարտեր էին, որոնք վճռեցին երկրորդ աշխարհամարտի ելքը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը եւ նշել, որ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել են բազմաթիվ հայորդիներ, այդ թվում իր պապը՝ Պետրոս Ավագյանը, ովքեր մեծ ներդրում են ունեցել հաղթանակի կերտման գործում։

«Այսօր էլ Ռուասատանը կարեւոր դեր է կատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում եւ պետք է նշեմ, որ մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման գործում մեծ դեր ունի Հայաստանում ռուսական ռազմաբազան»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Հայաստանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարեւորել է դարերի քննությունը բռնած ռուս-հայկական բարեկամության անխախտելիությունը։

Սերգեյ Ռիբինսկին գոհունակություն է հայտնել առաջիկայում նախատեսվող գիտաժողովի կազմակերպման համար եւ նշել, որ իր գլխավորած կենտրոնը կաջակցի բարեկամ հայ գործընկերներին։

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշել է, որ այս տարի արդեն կազմակերպվել է Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված գիտաժողով, ինչը մեծ արձագանք է ստացել երկու երկրներում։

Էդուարդ Շարմազանովը նաեւ նշել է, որ այս տարվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում եւ Երեւանում միջոցառումներ կկազմակերպվեն Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար, ռուս-թուրքական պատերազմի հերոս, հայազգի գեներալ Միխայիլ Լորիս-Մելիքովի հիշատակին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող այլ հարցեր։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]