1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պայթյուն Է տեղի ունեցել Նիժնի Նովգորոդի մերձակա պաշտպանական գործարանում, կան զոհեր

Պայթյուն Է տեղի ունեցել Նիժնի Նովգորոդի մերձակա պաշտպանական գործարանում, կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայթյուն Է տեղի ունեցել Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Սվերդլովի անվան պաշտպանական գործարանում, զոհվել Է առնվազն երեք մարդ: Երեք մարդ հոսպիտալացվել Է, ճշտել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին: «Եվս երեքի ճակատագիրը մնում Է անհայտ, ըստ երեւույթին, նրանք մնում են փլվածքների տակ»,- ասել Է գործակալության զրուցակիցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պայթյունն սկսվել Է հրդեհից, որը տարածվել Է 100 քառակուսի մետր մակերեսով: Ավելի ուշ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել Է, որ հրդեհը հաջողվելԷ լիովին մարել: Mash ալիքի տվյալներով՝ պայթյունը տեղի Է ունեցել ռազմամթերքի ոչնչացման ժամանակ:
Տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ, նախնական տվյալներով՝ պատահարի պատճառ Է դարձել անվտանգության կանոնների խախտումը վտանգավոր աշխատանքներ կատարելիս:
Սվերդլովի անվան գործարանը մասնագիտացած Է ռազմամթերքի պատրաստման բնագավառում. պաշտպանական արտադրանքը կազմում Է ձեռնարկության արտադրության ընդհանուր ծավալի 35 տոկոսը: Թողարկման մնացած մասը բաժին Է ընկնում քիմիական արտադրանքին, արդյունաբերական պայթուցիկ նյութերին, մեքենաշինության արտադրանքին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]